Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց: Այս մասին սրտաբանների 6-րդ համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները: «Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետեւանքով: Ոչ պակաս դեր ունի նաեւ չբալանսավորված սնունդը»,-ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող սկրինինգային ծրագրերին:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում են 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում