ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ ամբիոնից խոսել է ադրբեջանական ցինիզմի ու սադրանքի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ ամբիոնից խոսել է ադրբեջանական ցինիզմի ու սադրանքի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ-ի հանրային կապերի վարչություն-ից, Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ:

«Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»,– նշել է Արա Բաբլոյանը:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում