ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ ծովային վարժանքներ կանցկացնեն Կորեական թերակղզու մոտ

ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ ծովային վարժանքներ կանցկացնեն Կորեական թերակղզու մոտ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ Ronald Reagan ատոմային ավիակրի գլխավորությամբ, հոկտեմբերի 16-ից մինչեւ 26 ընկած ժամանակաշրջանում Կորեայի Հանրապետության մարտանավերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Կորեական թերակղզու ափերի մոտ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի յոթերորդ նավատորմի հրամանատարությունը: Ըստ նրա տեղեկությունների՝ վարժանքները տեղի կունենան Ճապոնական եւ Դեղին ծովերում: Դրանց նպատակը կլինի համատեղ գործողությունների փորձարկումը ծովում եւ կապի գծով վարժանքները: Զորավարություններն անցկացվում են տարածաշրջանում տիրող լարված իրադրության ֆոնին՝ կապված Փենյանի կողմից իր հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում