AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանին Կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հոկտեմբերի 13-ին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan