AM | RU
USD
EUR
RUB

«Փոխգործակցություն-2017». զորավարժության եզրափակիչ փուլում խաղարկվեցին մարտական գործողությունների սցենարներ

 
 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` իրականացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մարտական օպերացիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հոկտեմբերի 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀԱՊԿ միացյալ ուշերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, զորավարժությունների ղեկավար Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության ընթացքը դիտարկում էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները փորձարկեցին անօրինական զինված խմբավորման դեմ մարտական գործողությունների տակտիկան: Գործողությանը մասնակցում էին մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային զորքերը: Նրանց հետ համատեղ գործում էին ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ազգային գվարդիաների ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ: Զորավարժությանը մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` կատարելով հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները խաղարկեցին պետական սահմանի պահպանության, հակառակորդի հետախուզական դիվերսիոն խմբի ոչնչացման, պատանդներին ազատ արձակելու, գրոհայինների պատրաստման համար նախատեսված ճամբարների ոչնչացման սցենարներ:

ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ավարտվեց այս տարի անցկացվող «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների հերթական փուլը. ««Բաղրամյան» զորավարժարանում միասին գործեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը: Դուք տեսաք, որ արդյունավետ համագործակցում էին ոչ միայն ռազմական ուժերը, այլ նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրված խնդիրները: Առջևում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժություններն են, որոնք կանցկացվեն Ղազախստանում, որից հետո մենք կամփոփենք զորավարժությունների ընդհանուր արդյունքները, վեր կհանենք թերությունները: Կարծում եմ, որ կլինեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ արագ արձագանքման համակարգն ավելի արդյունավետ լինի»,- եզրափակեց Սիդորովը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ շատ գոհ են զորավարժությունների արդյունքներից: «Շատ կարևոր զորավարժություններ էին, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բոլոր զորավարժությունները փոխկապակցված են միասնական սցենարով: Դա թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերին ներդաշնակեցնել և առկա խնդիրների միասնական լուծումներ գտնել: Այս զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերը` բավականին պատկառելի անձնակազմով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 2500 մարդ` զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նման իրավիճակներում շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը զորավարժությունները կարևորում է նաև մասնակիցների միջև շփման, ՀԱՊԿ անդամ երկրների պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: «Ինձ համար շատ ուրախալի է, որ ծրագրում նախատեսված էր հատուկ միջոցառում, որի շնորհիվ այլ երկրներից ժամանած զինծառայողները հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տեսարժան վայրերին»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանը շարունակելու է գործընկեր երկրների հետ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: «Մենք միշտ հանդես ենք եկել որպես այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներդնող պետություն: Կարծում եմ, որ դա ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլ նաև` անվտանգային խնդիրներից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Զորավարժության կրակային փուլի ավարտից հետո տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կայացավ աչքի ընկած զինծառայողներ ու սպաների պարգևատրման արարողություն:

 

Լրահոս
ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan