AM | RU
USD
EUR
RUB

Վաչե Տերտերյանն անհրաժեշտ է համարում համայնքներում նյութատեխնիկական ապահովվածության պատշաճ մակարդակի ձեւավորումը

 
 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում անդրադարձ կատարեց ոլորտի օրենսդրական դաշտին: Նա, մասնավորապես, նշեց, որ տարիների ընթացքում ձեւավորել են համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը հնարավորություն է տալիս կանոնակարգելու տարբեր մակարդակներում գործող մարմինների գործողությունները համապատասխան իրավիճակներում:

«Իհարկե, այդ աշխատանքները շարունակվում են, եւ մենք դեռեւս ունենք անելիքներ, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց եւ ունակություններ արդեն իսկ ձեւավորել ենք: Հատկանշական է, որ նախորդ տարի մեծ փաթեթ ներկայացրինք Ազգային ժողով, որը վերաբերում էր ՏԻՄ օրենքին: Այնտեղ կարեւորեցինք տեղական մակարդակում համայնքների դերակատարությունը աղետների կանխարգելմանը եւ դրանց նվազեցմանը»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը:

Նրա տեղեկացմամբ՝ օրենքում համայնքի պարտադիր խնդիրների կազմում ներառվել են աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական միջոցառումների կազմակերպման եւ իրականացման հարցերը, որոնց համապատասխան մշակվել են բնակչության պաշտպանության, բնածին աղետների ռիսկերի նվազեցման, հետեւանքների վերացման լիազորություններ:

«Ներկայացվել են նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունները: Մենք նաեւ ունենք մեծ ծավալով պատվիրակված լիազորություններ, մասնավորապես՝ դրանք վերաբերում են քաղպաշտպանության միջոցառումներին, բնակչության պատսպարման եւ շատ ու շատ այլ ուղղություններով աշխատանքներին»,- ասաց փոխնախարարը ՝ հավելելով, որ շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ աշխատանքները՝ ձեւավորելով համագործակցության լավ ավանդույթ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ավելի քան 150 համայնքներում համատեղ իրականացվել է աղետների ռիսկի ուսումնասիրություն:

«Բացի նրանից, որ սա հնարավորություն է տվել գույքագրելու համայնքներում առկա ռիսկերը, դա հնարավորություն է տվել համայնքներում որոշակի մշակույթ ձեւավորելու արդեն այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը դրսեւորելու առումով»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ համատեղ ջանքերով մշակվել է տեղական համակարգում աղետների գնահատման մեթոդական ուղեցույց:

«Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ բացի օրենսդրական եւ իրավական կարգավորումներից, ունենք գործնական խնդիրներ: Համայնքներում նյութատեխնիկական, ռեսուրսային ապահովվածությունը պետք է բերվի պատշաճ մակարդակի»,- ասաց Վաչե Տերտերյանը եւ ընդգծեց, որ հետեւողական են լինելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Լրահոս
ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan