ԻՊ-ի վերահսկողության տակ շարունակում է մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը

ԻՊ-ի վերահսկողության տակ շարունակում է մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ է շարունակում մնալ Սիրիայի տարածքի 8 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: «Այս պահին Սիրիայում ահաբեկիչների վերահսկողության տակ է 14 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Սիրիայի տարածքի 8 տոկոսը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը կշարունակեն գործողությունները «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ՝ մինչև նրանց ամբողջական ոչնչացումը: Նա հավելել է, որ անցած ամսվա ընթացքում հաջողվել է Սիրիայի տարածքում արմատական հաջողություններ արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում:

Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ անցած ամսվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերի ակտիվ գործողությունների արդյունքում հաջողվել է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները կրճատել 5841 քառակուսի կիլոմետրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում