«Հրապարակ». 2018թ. բյուջեի նախագծին ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 14-ին

«Հրապարակ». 2018թ. բյուջեի նախագծին ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 14-ին

Կարեն Կարապետյանի կաբինետն ԱԺ է ուղարկել հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ ԱԺ մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 30-ից կսկսվեն «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 9-ը, որից հետո ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովներն օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ կներկայացնեն ԱԺ աշխատակազմին, ապա՝ ՀՀ կառավարությանը:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նախագիծը կքննարկվի նոյեմբերի 14-ի լիագումար նիստում: Նախագծով առաջարկվում է 4.7 տոկոս տնտեսական աճ, որն Արժույթի միջազգային հիմնադրամը նախօրեի զեկույցում կասկածի տակ է առել՝ կանխատեսելով 2.9 տոկոս աճ։ Հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 մլրդ. դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 210 մլրդ.-ի փոխարեն, 97 մլրդ.-ով ավելի, իսկ ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 464 մլրդ. դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 մլրդ.-ի փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում