«Առավոտ». Ադրբեջանը դիվերսիոն փորձերի առումով ևս սպառվել է

«Առավոտ». Ադրբեջանը դիվերսիոն փորձերի առումով ևս սպառվել է

«Առավոտը» ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում և նոր վարքագծի նոր դրսևորումներ Ադրբեջանի կողմից։

ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որևէ հանդիպումից առաջ և հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի և ռազմական գործողությունների կիրառման ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի և կրակոցների. «Բայց կարծես թե դիվերսիոն վերջին փորձերի ձախողումից հետո տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով ևս սպառվել է և իր քայլերը շարունակում է միայն հեռահար և մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ և այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երևում»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում