«Ժամանակ». Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին

«Ժամանակ». Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը ստիպում է աշխատակիցներին մասնակցել Երևանի տոնին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանն իր աշխատակիցների համար յուրովի է պատկերացնում Երևանի տոնը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է այսօր ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով ցուցակ ստորագրել, որ բոլորն անպայման ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում մեկնարկելիք տոնակատարությունը։

Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի աշխատակիցները վերջնականապես չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում