Բյուրական գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Բյուրական գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի 18-րդ փողոցի թիվ 78 տան մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 23:54-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում