Բրյուսելում սպասվող ԵՄ գագաթնաժողովին Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու որոշում չի ընդունվելու

Բրյուսելում սպասվող ԵՄ գագաթնաժողովին Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու որոշում չի ընդունվելու

Բրյուսելում սպասվող ԵՄ գագաթնաժողովին Եվրամիություն Թուրքիայի մուտքի գործընթացը կասեցնելու մասին որոշում չի ընդունվի: Այս մասին Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված ելույթում նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայում առկա իրավիճակը, այդ իսկ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց: Իհարկե, մենք ներկայում չենք ընդունի որոշում, բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքն այն մասին, որ թե ինչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից»,-ասել է նա:

Բեռլինի համար Անկարայի հետ հարաբերությունները վերանայելու պատճառ կանցլեր Մերկելը մատնանշել է թուրքական իշխանությունների կողմից զանգվածային ձերբակալությունները:

«Կան բազմաթիվ փաստեր, որ մարդիկ մեր տեսանկյունից անարդար կերպով անազատության մեջ են, որովհետև նրանք ահով հետևում են երկրում քաղաքական զարգացումներին »,-հստակեցրել Մերկելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում