Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց

Արա Բաբլոյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում