AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է. դերասանի քույրը մանրամասներ է հաղորդել եղբոր վիճակից եւ սկանդալային միջադեպից

 
 

Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Օրեր առաջ դերասանի կինը` Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, հաղորդել էր, որ Արմեն Ջիգարխանյանին առեւանգել են: Դերասանի կինը դրանում մեղադրել է ամուսնու գործընկերներ Հայրապետ Հովհաննիսյանին ու Արթուր Սողոմոնյանին, ովքեր, ըստ Ջիգարխանյանի կնոջ, աչք են դրել թատրոնի վրա: Վիտալինան այս մասին հաղորդել է նաեւ ոստիկանությանը:

Հետագայում հայտնի է դառնում, որ կնոջ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ հենց ինքը` Ջիգարխանյանը: Համացանցում լուրեր են պտտվում, որ Արմեն Բորիսովիչը «վռնդել» է Վիտալինային ոչ միայն իր կյանքից, այլեւ թատրոնից:

Դերասանի քույրը, սակայն, պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ չէ, եւ բավական լուրջ հիվանդություններ ունի: «Դա պետք է հաշվի առնել: Նախ՝ նրան օգնություն ցուցաբերեց շտապօգնությունը, ապա եղբորս նորից թատրոն բերեցին, իսկ հետո նորից հիվանդանոց տեղափոխեցին»,-ասաց նա:

Մարինա Ջիգարխանյանի խոսքով` այս ամենը կատարվել է նյարդային պոռթկումների պատճառով: «Ես խոսել եմ հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ: Եղբորս հետ ամեն ինչ կարգին է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է: Նրա մոտ շաքարն էր բարձրացել, իսկ երբ մարդու շաքարը բարձրանում է, նա իրեն շատ վատ է զգում եւ հաճախ ոչ ադեկվատ քայլեր է անում: Նրան արդեն օգնություն են ցուցաբերում, նա բուժվում է»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը:

Անդրադառնալով` Ջիգարխանյանի կնոջ դեմ ուղղված մեղադրանքներին եւ ոստիկանությանը տված հաղորդմանը, դերասանի քույրն ասաց, որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել: «Կան մարդիկ, ում դուր է գալիս միջամտել ուրիշների ընտանեկան հարցերին: Ամեն բան սկսվեց նրանից, որ Արմենի մոտ եկել էին ընկերները, հետո եղբայրս իրեն վատ է զգացել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Արմենի ընկերները, չգիտես ինչու, այդ մասին չեն տեղեկացրել Արմենի կնոջը, եւ նա դրանից նյարդայնացել է, քանի որ միայն նա գիտեր, թե ինչ դեղեր պետք էր տալ եղբորս: Ես խոսել եմ Արմենի ընկերներից մեկի հետ եւ ասել, որ նման բան անել չի կարելի: Ամեն ինչ պետք է համաձայնեցված անել: Ես չգիտեմ, թե նրա այսպես կոչված «ընկերները» որտեղ են տարել եղբորս եւ ինչ փաստաթղթեր են ստորագրել տվել, երբ նա գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն նրանց այդ արարքը ես համարում եմ խայտառակություն»,-թղթակցի հետ զրույցում պատմել է Ջիգարխանյանի քույրը հավելելով, որ նրա «ընկերներն» Արմենի վաղեմի բարեկամներն էին, ովքեր նրան լրիվ այլ հիվանդանոց էին տեղափոխել, փոխանակ տանելու այն բուժհաստատություն, որտեղ բժիշկները ծանոթ էին իր հիվանդության պատմությանը. «Փառք Աստծո, հիմա ամեն բան կարգին է»:

Թղթակցի այն հարցին, թե ինչու Վիտալինային չեն թողնում տեսակցել ամուսնուն, Մարինա Ջիգարխանյանը պատասխանել է, որ Արմենը հիմա այնպիսի վիճակում է, որ բժիշկները արգելում են տեսակցությունները, քանի որ դա կարող է նրա համար մեծ սթրես լինել:

Ջիգարխանյանի քույրը վստահեցրել է նաեւ, որ Վիտալինան շատ լավ անձնավորություն է, եւ եթե նա չլիներ, իր եղբայրն արդեն վաղուց կենդանի չէր լինի: «Վիտալինան շատ անգամներ է եղբորս դուրս բերել անդունդի միջից: Արմենն այդ օրը ամեն ինչ արել է հիվանդության բռնկման ազդեցության տակ: Եղբայրս այսօր ողջ է միայն Վիտալինայի աղոթքների շնորհիվ»,-եզրափակել է Մարինա Ջիգարխանյանը:

Լրահոս
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել Բակո Սահակյանը արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատվածում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին ՌԴ նախագահի խորհրդականը գրեթե անսահմանափակ է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ համագործակցության ներուժը Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ ՀԱՊԿ ռազմական կոմիտեն հոկտեմբերի 26-ի նիստում կքննարկի ռազմական համագործակցության զարգացման հարցերը ԸՕ փոփոխությունների քննարկման ԱԺ արտահերթ նիստը կկայանա Դմիտրի Կոստինը ԵԱՏՄ-ի շրջանակներում կրիպտոարդյունաբերության ընդհանուր իրավական դաշտ ստեղծելու հնարավորություն է տեսնում ԱՄՆ-ն և ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել կիբերանվտանգության ոլորտում. Ռուդոլֆ Ջուլիանի Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին «Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան Ծանրորդ Արմեն Գրիգորյանը դարձել է Եվրոպայի Մ20 տարեկանների արծաթե մեդալակիր Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դարձել. Վերոնիկա Նիկիշինա Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սոֆիա ռոբոտին Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. ՌԴ նախագահի խորհրդական ԱԺ նախագահը ճիշտ է համարում ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար հենց պատգամավորների կողմից նիստ հրավիրելու նախաձեռնությունը ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկումներ են անցկացնում համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը «Հրապարակ». Որոշվել է կրճատել նախարարությունների թիվը «Ժամանակ». Արտահերթ ընտրությունների ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը «Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են «Հրապարակ». ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարևոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը «168 Ժամ». «Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկվել է թվայնացման օրակարգը ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ ՀՀ նախագահն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների վիճահարույց նախագծի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ Իգոր Պետրիշենկոյի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan