ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև. կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև. կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ այսօր Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում