ԱԻՆ-ը հերքում է Երևանում փոթորիկի մասին տեղեկությունները

ԱԻՆ-ը հերքում է Երևանում փոթորիկի մասին տեղեկությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է Երևանում փոթորիկի հավանականությունը ու հորդորում խուճապի չմատնվել: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում (25-30 մ/վ արագություն), որի հետևանքով հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում