Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը

Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է կառավարության որոշում Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի ղեկավարումն եւ ի կատարումն ընդունելու մասին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության կառավարության անդամներին, պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան լիազորությունների շրջանակներում ապահովել Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը եւ դրա ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրապետության Նախագահին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում