Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում