AM | RU
USD
EUR
RUB

Ալիևների մասնակցությամբ օֆշորային սկանդալը բացահայտած լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել

Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Սլիեմա քաղաքում կայացել է լրագրողի հոգեհանգստի արարողությունը, որի ընթացքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Մալթայում շատ մարդիկ նաև փոխում են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերի գլխավոր լուսանկարները և ի նշան Գալիցիայի հիշատակի տեղադրում են սև քառակուսիներով լուսանկար:

53-ամյա լրագրողը զոհվել է հոկտեմբերի 16-ին մեքենայի պայթյունի հետևանքով: Նրա մեքենան պայթյունի հետևանքով մի քանի մասերի է բաժանվել: Դեպքի վայր է ժամանել նաև նրա որդին և փորձել է բացել մեքենայի դռները, իսկ այդ ընթացքում երկու ոստիկան փորձել են կրակմարիչով հանգցնել մեքենայում բռնկված հրդեհը:

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները, ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը:

Դաֆնա Կարուանա Գալիցիան Մալթայի ամենահայտնի լրագրողն էր: Նա անգլերեն բլոգ է վարել, որում անդրադարձել է հիմնականում կոռուպցիայի վերաբերյալ թեմաների: Նրա որոշ հրապարակումների ընթերցումների թիվը գերազանցել է նույնիսկ Մալթայի 400 հազար բնակչության թիվը:

Գալիցիան հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Պանամայում օֆշորային ընկերություններ ունի: 2017թ. նա հայտնել էր, որ Մալթայի վարչապետի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունը գումարներ է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջկա հետ: Այդ հրապարակումից հետո երկրում նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում կրկին հաղթանակ տարավ Ջոզեֆ Մուսկատը:

Լրահոս
Տեխնիկապես վերազինված նոր լսարանում ԵՊՀ ուսանողները կզարգացնեն արաբերենի իմացությունը Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդների ներկայացուցիչը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի ՊԲ-ում անցնող տարում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման պատճառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևորում է մասնավոր ներդրումների ներգրավումը Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan