AM | RU
USD
EUR
RUB

Հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության ոգով. ՀՀ ԱԳ նախարարը՝ Կանադայի Համադաշնության 150-ամյակի միջոցառմանը

 
 
 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով է հանդես եկել Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Մեծարգո պարոն դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին:

1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները:

Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն հասարակության վառ օրինակ է հանդիսանում` ի ցույց դնելով, որ մարդկանց միջև տարբերությունը պետք է ոչ թե թշնամանքի աղբյուր լինի, այլ` հիմք ծառայի բարեկեցիկ երկրի կառուցման համար:

Մենք՝ հայերս, սեփական փորձով ենք համոզվել, որ կանադական աշխարհայացքի այս ազնիվ գաղափարները սոսկ բառեր չեն: Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին` ապաստան տրամադրելով և նոր կյանք սկսելու հնարավորություն տալով 109 հայ որբերի: «Կանադայի ազնիվ փորձ» անվանումը ստացած այս նախաձեռնությունն առաջիններից մեկն էր այն մարդասիրական ծրագրերից, որոնցով այսօր Կանադան հայտնի է ողջ աշխարհում:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով Կանադան ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցներին նվիրված ուղերձները:

Կանադան միջազգային անվտանգության ու կայունության գործում մեծ ներդրում է կատարում` աշխարհի տարբեր անկյուններում իր մասնակցությունը բերելով խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում, ինչի ակունքներում կանգնած է Կանադայի նախկին վարչապետ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնը:

Հայաստանը ևս փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն ունենալ ինչպես խաղաղապահության, այնպես էլ մարդասիրական առաքելությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում: Այս ամենը պարարտ հող է ստեղծում միջազգային հարթակներում Հայաստանի ու Կանադայի փոխգործակցության համար:

Առանձնահատուկ կցանկանայի նշել Հայաստանի և Կանադայի արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Բարձր ենք գնահատում անցյալ տարի Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Կանադայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը` 2018թ.-ին կազմակերպության գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշման ընդունման գործում։

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի հունվար ամսին մենք հանդիսավոր պայմաններում նշեցինք Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք հպարտ ենք, որ անցնող քառորդ դարի ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա Կանադայի հետ հաստատել ենք ջերմ բարեկամություն և սերտ համագործակցություն: Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր, տարեցտարի զարգանում և թափ է առնում ժողովրդական դիվանագիտությունը:

Գոհունակությամբ պետք է նշեմ այն պատկառելի ավանդը, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ ներդնում է Կանադայի բազմահազարանոց հայ համայնքը:

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ:

Սիրելի բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ և լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի մեր բարեկամներին»։

Լրահոս
Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս Իշխանությունները պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն. Շարմազանովը` բողոքի ցույցերի մասին Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan