Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն

Խաղաղություն նախապատրաստելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում. ԵԱՀԿ նախագահություն

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Աս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու բանակցային գործընթացը ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի նվազեցվի լարվածությունը շփման գծում»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ում նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում:

«Խաղաղություն նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,– ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում