«Ժամանակ». Վաչե Տերտերյանը չի բացառել, որ մարզպետների լիազորությունները կնվազեն

«Ժամանակ». Վաչե Տերտերյանը չի բացառել, որ մարզպետների լիազորությունները կնվազեն

«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն, բայց մարզերի խոշորացման հարցը այս պահին օրակարգում չկա:

«Եթե փոխվում է իշխանության ՏԻՄ ինքնակառավարման լիազորությունների ծավալը, կփոխվի նաև մարզպետների վերահսկողական ֆունկցիաների ծավալը։ Նման գործառույթներում, կապված խոշորացման, զարգացումների հետ, այո, բովանդակային փոփոխություններ կլինեն, ինչ-որ գործառույթներ կթուլանան, ինչ-որ գործառույթներ կուժեղանան, բայց ինստիտուտ լինել-չլինելու մասին էս պահին խոսք չկա»,-նշել է վերջինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում