«Հայկական ժամանակ». ԱՆ պաշտոնյա. Գրիպի հարուցիչներ շրջանառության մեջ չկան

«Հայկական ժամանակ». ԱՆ պաշտոնյա. Գրիպի հարուցիչներ շրջանառության մեջ չկան

Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի խոզագրիպն է:

ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «Դեռևս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնևմովիրուսներ: Դրանք հիմնականում առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթացք: Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»:

Լիանա Թորոսյանի խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում