«Փաստ». Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը 8 միլիոնը գերազանցող երկու ժամացույց ունի

«Փաստ». Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը 8 միլիոնը գերազանցող երկու ժամացույց ունի

«Փաստ»-ը, հղում անելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրին, գրել է, որ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը որպես սեփականություն է հայտարարագրել մեկ բնակարան ու «VAZ 2110» մակնիշի ավտոմեքենա: Չնայած, որ նա նման հասարակ ու մատչելի ավտոմեքենա է վարում, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ մեր պաշտոնյան համեստ միջոցների տեր մարդ է: Բնավ: Դեռ ավելին, նա միաժամանակ հայտարարագրել է և՛ արժեթղթեր, և՛ փոխառություններ:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 840 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և 497 միլիոն 600 հազար դրամ ու 40 հազար ամերիկյան դոլար փոխառություններ:

Թերթի փոխանցմամբ՝ նրան է պատկանում նաև 8 միլիոն դրամը գերազանցող երկու ժամացույց: Դրամական միջոցներ ևս ունեցել է, որոնք կազմել են 39 միլիոն դրամ ու 670 հազար դրամ ԱՄՆ դոլար: Եկամուտներն էլ կազմել են 164 միլիոն 817 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից, ստացված փոխառություններից, շահաբաժնից ու գույքի վաճառքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում