Բուքերյան մրցանակի դափնեկիր դարձավ ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը

Բուքերյան մրցանակի դափնեկիր դարձավ ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը

Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն իր Lincoln in the Bardo («Լինկոլնը բարդոյում») վեպով դարձել Է գրական հեղինակավոր Բուքերյան մրցանակի հաղթող: Դափնեկրի անունը հոկտեմբերի 17-ին հայտարարել են Լոնդոնում: Եվս մեկ ամերիկացի՝ գրող Փոլ Բիթթին՝ «Սպառավաճառք» վեպով, «բուքերի» դափնեկիր Էր դարձել 2016 թվականին:

«Լինկոլնը բարդոյում»-ը Սոնդերսի առաջին «լիամետրաժ» վեպն Է, որը միջազգային ճանաչում Է ստացել նախեւառաջ որպես պատմվածքների հեղինակ: Սոնդերսը 58 տարեկան Է, նա ծնվել Է Տեխասում եւ դարձել Է ամերիկացի երկրորդ գրողը Բուքերյան մրցանակի 49-ամյա պատմության ընթծացքում:

«Այդ շատ ինքնատիպ վեպի ձեւն ու ոճն իրենից ներկայացնում Է սրամիտ, նուրբ ու հուզիչ պատմություն»,- լրագրողներին հայտարարել Է ժյուրիի նախագահ Լոլա Յանգը: Վեպում պատմվում Է ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնի կյանքի մեկ գիշերվա մասին նրա 11-ամյա որդու մահվանից հետո, սյուժեի հիմքում 1862 թվականի իրական դրվագ Է Լինկոլնի կյանքից: Գիրքը լույս Է տեսել Bloomsbury հրատարակչությունում: Սոնդերսը կստանա 50 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակը: Տարբեր տարիների մրցանակի ֆինալիստներ են դարձել Այրիս Մերդոկը, Սալման Ռուշդին, Կաձուո Իսիգուրոն, Ուիլյամ Գոլդինգը, Մարգարետ Էթվուդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում