Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում. Ցիպրաս

Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում. Ցիպրաս

Թուրքիան պետք է մնա ՆԱՏՕ-ում եւ շարունակի «դեպի Եվրոպա կողմնորոշված իր ուղին»: Այս կարծիքը հոկտեմբերի 17-ին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տան Վարդագույն պարտեզում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Չնայած Թուրքիայի հետ կապված մեր մտահոգություններին, մենք շարունակում ենք պաշտպանել Թուրքիայի եվրոպական ուղեգիծը,-նշել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Անկարան պետք է արդյոք մնա Հյուսիսատլանտյան դաշինքում:- Մենք հարգում ենք նրան որպես տարածաշրջանային տերություն: Գտնում ենք, որ նա պետք է շարունակի կողմնորոշվել դեպի եվրոպական հեռանկար, Արեւմուտքի երկրներ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն», -հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում