AM | RU
USD
EUR
RUB

«Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում և հստակեցնել կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայր անարգել այցելելու պատգամավորի իրավունքը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։ Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձևով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։

ՀՀ կառավարությունն արդեն բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի հետ կապված առարկությունները կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Նախագծի հիմնավորման համաձայն, որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություններ՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը»:

Լրահոս
Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում կրակոցներ են հնչել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդներին կհրավիրի Եվրոպա կրթության և վերապատրաստման համար ՍԴՀԿ-ն ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի ՀՀ ընդլայնման փաստաթուղթը Սևանի թերակղզի-Ծովագյուղ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագիրը ԵՄ-ի հետ համաձայնագիրը ամուր հիմքեր է ստեղծում քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության համար. Նալբանդյան Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ համաձայնագիրը ԵՄ-ն և Հայաստանը գործնական քայլեր կձեռնարկեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ. Մոգերինի Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը վկայում է ԵՄ-ի կողմից համագործակցության պատրաստակամության մասին. Յունկեր Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայ եւ ռուս փաստաբանները համատեղ քննարկել են ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկան Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը հետագա գործակցության շատ լավ ճանապարհ է կանխանշում. Էդգարս Ռինկևիչս Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանի կոռուպցիոն քայլերը հետաքննող անկախ մարմնի գործունեությունը երկարաձգելու որոշում է կայացրել Հայաստանում տասն ամիսներին ուղևորահոսքը, բեռնափոխադրումներն ու թռիչք- վայրէջքները երկնիշ աճ են գրանցել Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը Քանդման ենթակա վթարային շենքեր Երևանում հաշվառված են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում Եվրոպային ավելի մոտ. Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը նոր էջ կբացի հարաբերություններում Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը անկյունաքարային նշանակություն կունենա այդ երկրի համար. Ժոզեֆ Դոլ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայանգրի արդյունքները. ՀՀ Նախագահ Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ԵԺԿ-ն ԼՂ հինախնդրում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. գագաթնաժողովում ընդունվել է հռչակագիրը Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Իրանի ծովուժի նոր հրամանատարը մարտանավեր է ուղարկելու ԱՄՆ-ի ափերի մոտ. NBC «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan