Պորոշենկոյի կուսակցությունում Սահակաշվիլիին մեղադրել են իշխանությունը զավթելու ձգտման մեջ

Պորոշենկոյի կուսակցությունում Սահակաշվիլիին մեղադրել են իշխանությունը զավթելու ձգտման մեջ

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մտադիր են Ուկրաինայում իշխանությունը զավթել ամեն գնով: Այդ մասին հայտարարել Է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» նախագահական խմբակցության ղեկավար Արթուր Գերասիմովը:

«Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ նրա կողմնակիցներն իրենց առջեւ նպատակ չեն դնում հասնել այն պահանջների կատարմանը, որոնք նրանք առաջադրել են: Նրանց բուն նպատակն Ուկրաինայում իրական ընդգրկուն ապակայունացումն Է ամեն գնով՝ իշխանությունը զավթելու համար»,-Գերասիմովի խոսքը մեջբերել Է ՈւՆԻԱՆ ուկրաինական գործակալությունը:

Նա նաեւ հանրահավաքի մասնակիցներին կոչ Է արել՝ դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը, քանի որ նման գործողությունները «ճիշտ չեն»: Նախօրյակին մի քանի հազար մարդ՝ «Ազգային կորպուս», «Ազատություն», ինչպես նաեւ «Նոր ուժերի շարժում», «Բատկիվշչինա», «Սամոպոմոշչ» կուսակցությունների դրոշներով, եւ մի շարք հասարական կազմակերպություններ բողոքի ակցիա են սկսել Ռադայի մերձակայքում:

Նրանք պահանջում են չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը եւ ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան: Հանրահավաքի մասնակիցները վրաններ են խփել Ռադայի պատերի մոտ, հայտարարելով, որ խորհրդարանի մոտ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին: Սահակաշվիլին հայտարարել Է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ցուցարարները պահանջելու են նախագահի պաշտոնաթողությունը: Հոկտեմբերի 17-ի երեկոյան մի քանի բախումներ են տեղի ունեցել բողոքավորների եւ իրավապահների միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում