AM | RU
USD
EUR
RUB

Լևոն Հայրապետյանը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում

Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խորին ցավով տեղեկացա հայ ազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահվան մասին: Անխոս, սա մեծ կորուստ է համայն հայության համար: Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդը Արցախի զարգացման և պաշտպանության ապահովման գործում: Նրա անունը վաղուցվանից ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ և բոլորիս սրտերում: Համոզված եմ, որ հայ ժողովրդի մոտ երկար տարիներ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, որի խոսուն վկաները կլինեն նրա կողմից կատարված բազում գործերը հայրենիքում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ:

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքով, սակայն չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Լրահոս
Տեխնիկապես վերազինված նոր լսարանում ԵՊՀ ուսանողները կզարգացնեն արաբերենի իմացությունը Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդների ներկայացուցիչը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի ՊԲ-ում անցնող տարում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման պատճառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևորում է մասնավոր ներդրումների ներգրավումը Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan