AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյանը «Երախտագիտության» մեդալ է շնորհել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

 
 
 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացման արարողության շրջանակում «Երախտագիտության» մեդալ շնորհեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Այնուհետեւ նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով եւ ընդգծեց, որ արժեւորում է նման միջոցառումները, որոնք ըստ նրա՝ լավ հարթակ են համազգային խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ հետագա անելիքների նախանշման, համատեղ նոր ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

«Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում հայտնված հայության համար չափազանց մեծ նշանակություն ունեն այսպիսի հանդիպումները: Կարծում եմ՝ բոլորը համակարծիք կլինեն մեզ հետ, որ այս պահի դրությամբ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ամենաարդյունավետ գործող կազմակերպություններից է: Առիթ ունեցել եմ վերջին տարիներին հայտնել իմ տեսակետն ու վերաբերմունքը՝ գրասենյակի կատարած աշխատանքների հետ կապված: Մեզ անհրաժեշտ է մեր համազգային նպատակների իրականացման ճանապարհին ոչ միայն ռազմաճակատում հաջողություններ արձանագրել, այլև գործել ամբողջ ճակատով: Այդ առումով խիստ արտահայտված, ընդգծված առաքելություն իրականացնողներից մեկն է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը»,-ասաց Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր սատարում են Արցախին եւ անում հնարավոր ամեն ինչ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:

ԱՀ նախագահը մեծապես կարեւորեց այն, որ համագումարի շրջանակում կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել հայ ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ:

Լրահոս
Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից «Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ «Ժողովուրդ». Դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ ակնարկվող երկխոսությունը «Իրատես». «Ծառուկյան» խմբակցության կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին «Իրավունք». Նիկոլի ցույցերն անցնում են Խաչատուր Սուքիասյանի «բարձր հովանու ներքո» Իշխանությունը պատրաստ է լսել հասարակության տարբեր հատվածներից եկած ազդակները նաև բողոքի տեսքով Հայաստանում երկրի ղեկավարի նկարը պետական հիմնարկներում կախելու պարտադրանք երբեք չի եղել Ինձ համար իշխանությունը վայելք չէ Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս Իշխանությունները պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն. Շարմազանովը` բողոքի ցույցերի մասին Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցները փակելու մարտավարությանը վերադառնալու մասին ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ և վերացնել արտակարգ դրության ռեժիմը Բերման ենթարկվածները «Ելք»-ի պատգամավորներին փոխանցել են, որ ոստիկանները հիմնականում իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորել Կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan