Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար

Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար

Ականի պայթյունից զոհվել Է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գործողության շտաբում:

«Գեներալ Իսսամն ականի պայթյունից զոհվել Է այսօր Սակեր կղզու շրջանում»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Ճգնաժամի սկսվելուց հետո Զահրեդինը ղեկավարում Էր հանրապետական գվարդիայի ջոկատները եւ զինյալներից մաքրում Դամասկոսի արվարձանի թաղամասերը: Վերջին 3,5 տարում նա Դեյր Զոր պաշարված քաղաքի պաշտպանության պատասխանատուն Էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում