Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան

Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան

Պետք է հասնել նրան, որ Արցախի անկախության խնդիրը վերջնականապես լուծում ստանա: Հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պետք է գնահատենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անցնող 26 տարում: Հայ ժողովուրդը Հայաստանի եւ Արցախի հետ համախմբված կարողացավ երկու հայկական պետություն ստեղծել. սա մեծ արժեք է, անկախ հայրենիք ունենալը մեծագույն պարգեւ է: Կարծում եմ՝ այն դարձել է ժողովրդավարության մի փոքրիկ հոյակապ կղզյակ, եւ մենք պետք է հստակ ներկայացնենք այն, ինչ կատարվում է Արցախում: Սա ամբողջ հայ ժողովրդի, հայ պետության ակտիվ գործունեության առանցքային հարցերից է: Ես շատ կցանկանայի, որ Եվրոպայի մեր հայերը իրենց գլուխը բարձր պահեին, որովհետեւ դուք Եվրոպայի հավասար քաղաքացիներն եք, ձեր ներկայությամբ եւ աշխատանքով, մտքի պայծառությամբ դուք կառուցում եք Եվրոպան»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ ուղղությամբ Եվրոպայում առավել ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն:

«Նման տարածքում, որը զարգացածության, ժողովրդավարության եւ քաղաքակրթության կենտրոն է, մեր իրավունքների խնդրում պետք է լինենք նախանձախնդիր: Պետք է հասնենք նրան, որ Եվրոպայում չլինի մի երկիր, որը ճանաչած չլինի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում