Թուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում

Թուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում

Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում այն բանում, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, երկիրը հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հյուսեյն Դիրիոզը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Դրանք գործընթացներ են, որոնք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար, եւ այստեղ ոչ մի անհարմարություն չի կարող լինել: Մենք աշխատանք ենք տանում երկու ուղղությամբ էլ եւ բարդություններ չենք տեսնում»,- ասել է դեսպանը Մոսկվայում կայացած մամուլ ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրք դիվանագետի խոսքով՝ Անկարայում «մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում