Երևանում կկայանան ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

Երևանում կկայանան ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

Հայաստան հոկտեմբերի 20-ին կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում