AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լեհաստանի Սենատի մարշալեկին

 
 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկու հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի հայ-լեհական միջխորհրդարանական կապերին եւ երկու ժողովուրդների բարեկամությանը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու եւ ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ եւ լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար:

«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափում Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի եւ բարեկամական խմբերի միջեւ շփումների առավել ակտիվացման, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարեւոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռեւս 2005թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ամենեւին չի ցանկանում, որ տարածաշրջանը եւս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը: Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է: Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»,- ասել է Արա Բաբլոյանը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչեւսկին, ջերմորեն շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, նշել է, որ Լեհաստանը շարունակում է մնալ լավ բարեկամ՝ հանդիսանալով Հայաստանի դեսպանը Եվրոպայում:

Նա երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչեւսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԼՀ Սենատի նիստին:

Լրահոս
ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում «Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Խորենացի փողոցում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին եւ կոտրել քիթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan