«Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ

ՀՀ կառավարությունը «Թվային Հայաստան» հիմնադրամին 2017 թվականի գործունեության ծախսերն իրականացնելու նպատակով հատկացրեց 39 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվային Հայաստան»-ի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ, որին պատվիրակվել է միասնական տեսլականի հիման վրա ՀՀ թվային օրակարգի մշակման և իրականացման համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը:

Միջոցները կհատկացվեն պահուստային ֆոնդից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում