Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ

Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է արևոտ եղանակ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին, 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա հինգ օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +21, +22 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում