Արմեն Ամիրյանը Իրանի հետ համագործակցության նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա է գտնվել հոկտեմբերի 17-ին Թեհրանում բացված «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» խորագրով ցուցահանդեսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպել է Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռարվեստի, զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի, Իրանի մշակույթի, իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի հետ: Հանդիպումներից հետո Ամիրյանը Երևանում ամփոփել է իր ներկայացրած առաջարկները, որոնցից շատերի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել.

-եռակողմ աշուղական փառատոնի կազմակերպում (Հայաստան, Իրան և Վրաստան),

-«Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մայրաքաղաք» ծրագրին նաև Իրանի մասնակցությունը,

-հնագիտական համատեղ արշավախմբերի ձևավորում,

-հայ-իրանական համատեղ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծում, որը համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում և Իրանում, այլև այլ երկրներում,

-Ֆիրդուսու «Ռուստամ և Զոհրաբ»-ի հայերեն ներկայացման բեմադրություն՝ պարսկերեն լուսագրերով,

-իրանական ֆիլմերի արտադրություն Հայաստանում, երբ կընդունվի Կինոյի մասին ՀՀ օրենքը,

-հայկական հեքիաթների պարսկերեն տպագրություն և պարսկական հեքիաթների հայերեն հրատարակում, գրքերի բաժանում գրադարաններին՝ փոխադարձության սկզբունքով,

-մշակութային հուշանվերների համատեղ ձեռնարկության ստեղծում Հայաստանում,

-հայկական գորգի ցուցահանդես Իրանի գորգի թանգարանում,

-Մարտիրոս Սարյանի ևԛգործերի ցուցահանդես Իրանում,
-հայաստանցի և իրանցի ևԛևԛժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդես, որը կներկայացվի և′ Հայաստանում, և′ Իրանում,

-Իրանի Գոլեստանի թանգարանից ցուցանմուշների ներկայացում Երևանի Կապույտ Մզկիթի տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում