AM | RU
USD
EUR
RUB

Քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և կեղծիքներ կատարելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրգործ

 
 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Ինչպես հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Գ. Մանասերյանը դատարանում ցուցմունք, ապա` Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, հանդիսանալով իր բարեկամը, իրեն հարցաքննելիս պահանջել է ցուցմունքում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` հայտնելով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Բացի այդ, Գ. Մանասերյանը հաղորդմամբ հայտնել է, որ նույն քրեական գործով կատարված քննչական գործողության` առերեսման ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հայտնել է իրականությունը, սակայն վերջինս այդ մասին կազմած արձանագրությունում ներառել է իր նախորդ ցուցմունքում նշած` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացի Հ. Գրիգորյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ իր որդու վերաբերյալ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նույն բաժնի քննիչի առաջարկով կատարվել են որդու կողմից գրավադրված ձուլակտորների մասնատման և ոսկու զտման գործողություններ: Ըստ Հ. Գրիգորյանի` նշված գործողությունների ժամանակ քննիչը որևէ արձանագրություն չի կազմել, սակայն ինքը հետագայում պարզել է, որ վերջինս կեղծ արձանագրություն է կազմել, որում իրականությանը չհամապատասխանող տվյալներ է նշել գործողություններին չմասնակցած անձանց, այդ թվում`որդու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Լրահոս
Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր Հոկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan