Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար

Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ Kope ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կատալոնական ճգնաժամը պիրենեյան թագավորության ներքին գործն Է:

«Եվրոպան հանդես Է գալիս երկխոսության օգտին,- հավելել Է ԵԽ-ի ղեկավարը:-Կարեւոր Է լուծումը գտնել Իսպանիայի իրավական բազայի եւ Սահմանադրության շրջանակներում»: «Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կառավարությունը չհռչակեր անկախություն, որովհետեւ… Եվրոպայում ոչ ոք չի կարող ընդունել Կատալոնիայի անկախությունը»,-նշել Է Տայանին:

Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն սպառնացել Է տարածաշրջանի խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հռչակման հարցի շուրջ, եթե Իսպանիայի կառավարությունը չհամաձայնի երկխոսություն սկսել: Այդ մասին նա գրել Է այն նամակում, որը հոկտեմբերի 19-ին ուղարկվել Է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյին: Ուղերձում ասված Է, որ եթե Մադրիդն այսուհետեւ Էլ պատրաստ չլինի բանակցություններ վարել, «Կատալոնիայի խորհրդարանը կարող Է, եթե անհրաժեշտ համարի, քվեարկություն անցկացնել անկախության պաշտոնական հռչակման շուրջ»:

Մինչդեռ Իսպանիայի Նախարարների խորհուրդը, որոշել Է հոկտեմբերի 21-ին նիստ անցկացնել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից: «Կառավարությունը ձեռնամուխ կլինի Սահմանադրության 155-րդ հոդվածում շարադրված կարգի իրականացմանը»,-ասված Է կառավարության տարածած հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում