Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքակազմի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 85 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 158 կգ` նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում` 185 կգ, որտեղ ևս արժանացել է փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 343 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նույն քաշային կարգում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ` Կարեն Ավագյանը: Վերջինս պոկում վարժությունում 156 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 183 կգ: Երկամարտի 339 արդյունքով Ավագյանը 4-րդ է Եվրոպայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում