Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը

Իրանը, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից գործադրվող ճնշմանը, կարագացնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի զարգացումը: Այդ մասին, ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ հոկտեմբերի 19-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը կընդլայնի բալիստիկ հրթիռների մշակման ծրագիրը եւ կշարունակի արագացնել դրա տեմպերը ի պատասխան ԻՀՊԿ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական մոտեցման»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգները ԻՀՊԿ-ն ընդգրկել են «ահաբեկչությանն աջակցող» կազմակերպությունների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում