Թուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ ազգային արժույթներով երկկողմ առևտրը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում