AM | RU
USD
EUR
RUB

Լեհաստանի Սենատը բանաձեւ է ընդունել ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյակի

Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ, հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձեւ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բանաձեւում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին՝ ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:

Բանաձեւի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով: Նա նշել է.

«Մեծարգո՛ պարոն մարշալեկ,

տիկնայք եւ պարոնայք,

նախ եւ առաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հարգարժան պարոն Կարչեւսկուն՝ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու հրավերի, ցուցաբերվող ջերմ ընդունելության եւ, իհարկե, հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս ցուցահանդեսը կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները, անշուշտ, իրենց կարեւոր տեղն ունեն երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում:

Պատմական աղբյուրները փաստում են, որ հայ եւ լեհ ժողովուրդներն իրար ճանաչել են սկսած 9-րդ դարից, երբ դժվար հանգամանքների ներքո հայ ժողովրդի որոշ հատված ստիպված էր լքել իր հայրենի բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Լեհաստանի հյուրընկալ հողում: Լեհ ժողովուրդը, ինչպես նաեւ լեհ թագավորներն ու իշխանավորները, սիրալիր եւ բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել տեղի հայ բնակչության նկատմամբ, վերջիններիս տվել մի շարք արտոնություններ:

Այսօրվա ցուցահանդեսին ներկայացվող արժեքավոր նյութերը մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության անխոս վկայություններն են:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից? ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:

Բազմադարյա ներկայության ընթացքում հայերն իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ տալով բազմաթիվ հայտնի անուններ: Մեծ է անվանի այն մարդկանց քանակը, ովքեր ունեն հայկական արմատներ եւ ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի հպարտությունն են:

Տիկնայք եւ պարոնայք,

հայ եւ լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունն այսօր մեր միջպետական սերտ հարաբերությունների հիմնաքարերից է: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անցած 25 տարվա ընթացքում հայ-լեհական միջպետական հարաբերությունները փոխադարձ վստահության եւ բարեկամության մթնոլորտում վերընթաց զարգացում են ապրել: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրների խորհրդարաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան այդ հաստատուն հենքի վրա հիմնված հայ-լեհական միջպետական համագործակցության հարստացման գործում: Պարոն Կարչեւսկու եւ պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները եւ ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերը:

Լեհաստանի եւ լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվեց նաեւ 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, ինչի համար մենք շնորհակալ ենք:

Հարգելի՛ ներկաներ,

եզրափակելով խոսքս` եւս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ:

Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, եւ մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու եւ հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը»:

Լրահոս
Մադագասկարի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին «Ժամանակ». «Տրանսգազի» Կոլյան զբաղված է թոռներին ազատելու գործով «Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին «Հրապարակ». Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում «Ժողովուրդ». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Բորիս Դեմիրխանյանը «Ժողովուրդ». Այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու «Ժամանակ». Փոխվարչապետի հարմար թեկնածուները «Ժողովուրդ». Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը «Ժամանակ». «Ճվճըվ Արոյի» որդիներն ազատության մեջ կհայտնվեն ապրիլին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan