Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է 2018-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Իսա Ղամբարից բացի 2018-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությամբ հանդես են եկել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլևն ու խորհրդարանի նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլլաևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում