«Ժողովուրդ». Ֆինանսական չարաշահումների պատճառով Սոցապ նախարարությունում վարչության պետ է ազատվել աշխատանքից

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլև՝ հասել աներևակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միևնույն է, չարաշահումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, և չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ:

Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում