«Ժամանակ». Ծառուկյանը կմասնակցի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների քարոզարշավին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։

«ԲՀԿ-ն այնքան է կարևորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որը թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ և անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում