«Չորրորդ իշխանություն». Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում

«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաքը օրինաչափություն է համարվում։

Մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը, որը ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի համար նախանշված 500 դրամի փոխարեն հավաքել 1000-ական դրամ։

Թերթի փոխանցմամբ՝ երբ ծնողները հայտնել են իրենց դժգոհությունը և հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում