«Հրապարակ». Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6 հազար 866 մարդ

Ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է. «2015թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 10 հազար 189 անձ, 2016թ. ընթացքում՝ 7 հազար 229 անձ, 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 6 հազար 866։ Այսինքն՝ մինչև տարեվերջ կկազմի մոտ 9 հազար 200։ 2015թ. ընթացքում մերժվել է 462 անձի դիմում, 2016թ. ընթացքում՝ 840, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում՝ 356 անձի դիմում»։

Հարցին՝ օտարազգիների՝ ՀՀ քաղաքացի դառնալու քանի՞ դեպք ունենք, Բիչախչյանը պատասխանել է, որ երկրների և ազգությունների մասով առանձին վիճակագրություն չի վարվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում