Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ: Քաղաքագետն այս մասին ասաց ի պատասխան «Արմենպրես»-ի դիտարկմանն այն մասին, որ Եվրախորհրդարանի պատգամավորները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման հարցը եվրոպական մի շարք երկրներում ադրբեջանական կոռուպցիոն բացահայտումներից հետո:

«Այն, որ Ադրբեջանը վարում է որոշակի լոբբիստական գործունեություն եւ ոչ միայն Եվրոպայում, զարմանալի չէ: Նրանք Ամերիկայում եւս նման գործունեություն են իրականացնում»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ Եվրոպայի հայ համայնքը, որն ըստ նրա՝ բավականին համախմբված եւ ակտիվ է, պետք է կարողանա հստակ տեղեկատվական, քարոզչական ջանքեր գործադրել այս ուղղությամբ եւ համապատասխանաբար հասցնել եվրոպական հասարակության գիտակցությանը եւ էլիտային հարեւան երկրի հետ ավելորդ սերտ համագործակցության խնդրահարույց ասպեկտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում